News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեր երկրում վերջնական ճշմարտություններ ասողը իրավական առումով ՍԴ-ն է: Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը ասում է, որ ՍԴ նախագահը կեղծիքներով է ընտրվել:

«Փառք Աստծո, մեր Սահմանդրությամբ Հայաստանի Հանրապետություն է հռչակված, մենք միապետություն չենք, որտեղ միապետը բացարձակ իշխանություն ունենա եւ վերջնական ճշմարտություններ ասի։ Մեր երկրում վերջնական ճշմարտություններ ասողը իրավական առումով ՍԴ-ն է։ Իսկ երբ նման բան ասում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը, ապա այդ երկրում հասարակությունը լուրջ մտածելու տեղիք ունի։ Դուք դատարա՞նն եք, քննի՞չն եք, որտեղի՞ց ձեզ այդ տվյալները, որտեղից այդ ամբողջը որոշեցիք: Եթե վերաբերում էր այն գործին, որի վերաբերյալ ակնարկում էր, որ քրեական գործ կա, չասեմ ամաչում եմ, որ իրավաբան եմ, բայց ամաչում եմ, որ մեր երկրում կան նման իրավաբաններ, որ Սահմանադրության ընկալումը կարող է այդ մակարդակին լինել եւ մի օր նրանք էլ են ամաչելու: Երկրում, որտեղ վարչապետը դատավճիռներ է կայացնում, ինքն արդեն մեղավորներ ու թշնամիներ է նշանակում, սա լավ երեւույթ չի»:

Հարցին, թե վարչապետը հանցագործների մասին հայտարարություններ է անում, չպիտի՞ սա առաջացնի իրավական հետեւանք, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Նախարար եղած ժամանակ այցելում էի ՔԿՀ-ներ, բոլորը ասում էին, որ իրենք արդար են, իրենց սխալ են դատել, գիշերները սկսում էի նրանց քրգործերը կարդալ։ Ավելի անհեթեթ գործ, քան այս գործն է, որին ես տեղյակ եմ դրա մասին առկա հրապարակումների չափով, ես ընդհանրապես չեմ տեսել։ Մենք խոսքի արժեքը պիտի հասկանանք։ Հանրային խոսքում, քաղաքական գործչի խոսքում զգուշավորության աստիճանը պետք է մեծանա, քանի որ սա մեկ ֆիզիկական անձի խոսք չէ»:

Դիտարկմանը, որ կառավարությունը, երբ իրենց պետք է օգտվում են ՍԴ-ից, բայց երբ պետք չէ, ասում են ՍԴ-ն նախկին իշխանությունների օրոք է ձեւավորվել, Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Գիտեք, դժվար է ինձ իրենց համոզել, քանի որ եթե մարդը մտածում է՝ եթե քո տեղում լիներ, հենց այդպես էր վարվելու, դու իրեն չես կարող հակառակը ապացուցել, եթե դու այդպես չես մտածում եւ այդպես չես վարվում։ Ես այս կռվին չեմ ուզում խառնվել, բերեք մի որոշում, միջազգային 1 փորձաքննություն իմ պաշտոնավարման ժամանահատվածից եւ ասեք՝ գիտեք ինչ, այս որոշումը այլ կերպ պետք է ընդունվեր։ Իմիջիայլոց, որեւէ մեկը այլ բան չի էլ ասում, որ այս որոշումը ճիշտ չեք ընդունել, այս որոշումն եք ճիշտ ընդունել։

Կարող է մի օր պարզվի, որ սխալ ենք արել, որ տարեվերջին մոտ 100 միլիոն վարկային այդ փաթեթն ենք վավերացրել: Կարող է մի օր հաջորդ իշխանությունը գա, ասի՝ այ սա ինչ եք արել, դուք էն իշխանության հետ լավ եք եղել, սա եք արել: Հենց այստեղ կավարտվի երկիրն էլ, ՍԴ-ն էլ, պետությունն էլ։ Այս կռիվը կռիվ է արդար դատական իշխանություն ունենալու համար։ Փորձություններով պիտի անցնես եւ քո անկախ լինելը ձեռք բերես, որ բոլորի համար միանշանակ դառնա, որ այլեւս երկրում երբեք որեւէ մեկի մտքով չանցնի, որ ՍԴ-ի վրա կարող է ճնշում գործադրել, լինի հետապնդման, բնակարանը խուզարկելու, կալանավորելու, սանիկներին տանելու, աղջիկներին բերման ենթարկելու միջոցով, որ չլինի սա, որ այդ ամենը դուրս գա։ Ես այս խնդրի լուծման պրոցեսում եմ, այդ հիվանդության բուժման պրոցեսում եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ