News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՍԴ-ն բոբո չէ եւ նրանից չպետք է վախենալ, այն ոչ մեկին չի դատում։ Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետը վախենում է ՍԴ-ից:

Նրա խոսքով, ՍԴ-ն բոլորին՝ դիմողներին ու չդիմողներին միայն օգնում է. «Վախերի շրջանակը անհեթեթությունների է հասնում։ Վախերից մեկի մասին բարձրաձայնեց վարչապետը, ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող ենք դրան մասնակցություն ունենալ։ Վախերից մեկը նշվում էր, որ Ստամբուլյան կոնվենցիան է, երկորդը Արցախի հետ կապված ինչ-որ պրոցեսներ, երրորդը, որ նպատակ կա առանց դատավճռի սեփականության օտարման մասին օրենք բերել, հաջորդ վախը կոնկրետ գործերի հետ էր կապված, եւ վերջապես վերջինը, որ ՍԴ-ն ինչ-որ մեխանիզմներով պիտի իրենց պաշտոնավարման մասին որոշում կայացներ։ Մեր լիազորությունների մեջ նման բան չկա»:

Վարչապետի հայտարարությանը, թե մենք ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ՍԴ չունենք, Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Սա նշանակում է, որ մենք պետություն չունենք։ ՍԴ-ն մի մարմին է, որով աշխատում է ողջ պետական համակարգը։ Եթե չունենք ՍԴ, ապա պետություն չունենք։ Ես երբ ասում եմ, որ պետք է զգույշ լինել արտահայտությունների մեջ, նաեւ նման արտահայտությունները նկատի ունեմ։ Մի օր կգան եւ կասեն՝ դուք չեք ունեցել ՍԴ եւ այս 100 միլիոնը իրավունք չունեիք վերցնելու»։ 

Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե չկա դատավոր որ իր ասածը չանի, Թովմասյանն արձագանքեց․ «Հայաստանում չի կարող լինել մի դատավոր, որ իր ասածը անի։ Ֆորմալ առումով կարող են լինել մարդիկ, որ իր ասածը կանեն, բայց բովանդակային առումով այդ մարդիկ ինձ համար այլեւս դատավոր չեն: Դատավորի էությունն այն է, որ նա ոչ մեկի ասածը պետք է չանի»։

Թովմասյանն ասաց, որ իր համար անհասկանալի է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի նպատակը․ «Նախագահի ստորագրելուց հետո «պատահական» զուգադիպությամբ ՍԴ-ում հայտվում է ՀՔԾ քննիչը։ Ես ուզում եմ հասկանալ, թե որն է շտապելու պատճառը, ով էր ընկել ձեր հետեւից, որ արագացված ռեժիմով քննարկեցիք, ինչու 2 ամիս, ինչ-որ բաների հետ է գուցե կապված։ Իսկ մի պահ մտածե՞լ եք՝ դրանից հետո ինչ է լինելու, ինչու չեք գրել, որ թոշակի անցնելուց հետո դատավորները շարունակում են պաշտոնավարել, մինչեւ նոր մարդկանց նշանակումը, հակառակ դեպքում կարող եք ՍԴ իրական ճգնաժամ ստանալ։ Երկու դատավորով չեն կարող գործ քննել։ Իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրություն լինի եւ արդյունքները ոչ մի տեղ չկարողանաք վիճարկել, նոր վարկ ստանալու անհրաժեշտություն լինի, չկարողանաք, մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգը քանդվի, որովհետեւ ՍԴ գոյություն չունի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ