News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ ոչինչ էլ չէին փնտրում իմ բնակարանում: Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր բնակարանի խուզարկությանը:

«Ես իրավաբան եմ եւ գիտեմ, որ խուզարկությունը կատարվում է թարմ հետքերով: Երբ դուք փնտրում եք հանցագործության հետքեր, որոնք 6-10 տարվա վերագրելի ինչ-որ բան ունեն, երբ դուք ինձ քրեական հետապնդման ենթարկելու մասին զգուշացրել եք արդեն 7-8 ամիս առաջ, քրգործ եք հարուցել դրանից մեկ ամիս առաջ, եւ հիմա ինչ-որ փաստաթուղթ եք փնտրում, ուրեմն կամ դուք եք հիմար, կամ ինձ եք հիմարի տեղ դրել: Իրերն իրենց անունով կոչենք, դուք չէիք եկել իմ տանը ինչ-որ բան փնտրելու: Եկել էիք ճնշելու, իմ անձնական, կենցաղ մտնելու: Ես նույնիսկ տանը հյուր ունեի, որ իմ տանն էր մնում, հորեղբոր թոռը, ինքն էլ ուրախ, զվարթ էր: Կամ մտածեցին, որ պալատներում եմ ապրում, ուզեցին նկարել, ինչ-որ տեղեր ուղարկել: գուցե մի օր «Քաղցած չէին սպասում» հաղորդում գա նկարելու, բոլորը կտեսնեն:

Եթե իրենց նպատակն ինձ վախեցնելն էր, ապա ոչ միայն ինձ չեք վախեցրել, այլ իմ դուստրերը իրավաբաններ են, նրանք էլ ուրախ, զվարթ էին»:

Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ որախ կլիներ ձեզ տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում, Հրայր Թովմասյանն ասաց. «Ես ՍԴ նախագահն եմ, սիրում եմ իմ աշխատանքը, գոհ եմ իմ աշխատանքից: Կարծում եմ՝ այս պահին անում եմ առավելագույնը եւ ես ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում: Չկա իմ պլաններում քաղաքականությամբ զբաղվելու ինչ-որ բան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ