News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքի կարգավորման ԱՄՆ նոր պլանը, որն անվանում են «դարի գործարք», կարող է լրամշակվել՝ պաղեստինցիների դիրքորոշման հաշվառմամբ։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերով ասել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական եւ նրա փեսա Ջարեդ Քուշները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով պլանի մասին՝ նա նշել է. «Պայմանները վերջնական չեն։ Սա մեկնարկային առաջարկություն է։ Եթե պաղեստինցիները ցանկանան ուղղումներ մտցնել, փոխել ինչ-որ գծեր, ինչ-որ ձեւակերպում, բանակցություններ վարել այլ հարցերի վերաբերյալ, ապա հնարավոր է ճկուն մոտեցում»,- ասել է Քուշները։ Նա ավելացրել է, որ երկու կամ երեք ամսվա ընթացքում պլանի մանրամասները կլրամշակվեն։ «Մենք կսկսենք այդ գործընթացն անհապաղ»,- ասել է Քուշները։ «Եթե պաղեստինցիները ցականան մասնակցել, մենք կողջունենք դա»,- նշել է նա։

Խոսելով պաղեստինցիների համար պլանի առավելությունների մասին՝ Քուշներն ընդգծել է. «Նրանք կարող են երկու անգամ ավելացնել իրենց հասանելի տարածքը, նրանք կարող են 50 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավել, դա թույլ կտա պաղեստինցիներին ստեղծել ավելի քան միլիոն աշխատատեղ լավ աշխատավարձով, նրանց ՀՆԱ-ն կկրկնապատկվի»։ «Սա հիանալի հնարավորություն է պաղեստնցիների համար, իսկ նրանց ձեռքբերումն այն է, որ անցյալում նրանք բաց են թողել բոլոր հնարավորությունները, որոնք ունեին,- ավելացրել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականը։- Բայց գուցե նրանց առաջնորդները ծանոթանան մանրամասներին, դադարեցնեն ձեւ «բռնել» եւ ճիշտ քայլ կատարեն, որը կօգնի բարելավել պաղեստինցիների կյանքը»։

«Հիմա բոլոր հարցերը ուղղված են Պաղեստինի ղեկավարությանը։ Նրանք վաղուց էին ասում, որ զոհեր են։ Նրանց գործերը հիանալի են ընթանում. կոռուցպիա շատ է եղել, շատ միջոցներ են ծախսվել աննպատակ,- հեգնանքով նշել է Քուշները։- Առաջնորդների գործերը լավ են. նրանք հարուստ են, նրանց ընկերները հարուստ են, նրանց ընտանիքները հարուստ են։ Բայց պաղեստինցիների համար ամեն բան կրկնվում է։ Միջազգային հանրության համար հարցն այն է, թե արդյոք մենք նախկինի պես դա կհանդուրժենք»։

ԱՄՆ նախագահի խորհրդականի վարկածով՝ «5 մլն պաղեստինցի հայտնվել է փակուղում վատ ղեկավարության պատճառով»։ «Մենք նրանց առաջնորդներին հնարավորություն ենք տվել, որից կարող են օգտվել կամ չօգտվել։ Եթե նրանք այն բաց թողնեն, ապա, կարծում եմ, նրանց շատ անհարմար կլինի միջազգային հանրության առջեւ»,- ավելացրել է նա։ Քուշների կարծիքով՝ Իսրայելի իշխանությունները, որոնք համաձայն են պլանին, «հիմա ավելի ու ավելի քիչ մեկուսացված կլինեն միջազգային մակարդակով, իսկ պաղեստինյան ղեկավարության վրա ճնշումը, որպեսզի նրանք դա անեն, կաճի»։

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Սպիտակ տանը հայտարարել է պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման պլանի կարեւոր դրույթների մասին, որոնց հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ