News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին ասվում է ԱՄԷ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՄԷ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածի առողջական վիճակը կայուն է, հիվանդը գտնվում է բժշկական հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Չի հստակեցվում, թե որտեղ եւ ում մոտ է հայտնաբերվել կորոնավիրուսը:

Կորոնավիրուսը սկսվել է տարածվել Չինաստանում: Հիվանդության վարակման դեպքեր են գրանցվել շատ այլ երկրներում: Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5974-ի, մահացել է 132 մարդ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ