News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 18
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն նպաստում Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ չպետք է մոլորեցնի այն, որ գործարքում նշված տարածքների փոխանակման սկզբունքը ենթադրում է Պաղեստինի տարածքների հետագա անեքսիա, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաղեստինի հողերի ավելի քան կեսդարյա օկուպացիայի ընթացքում Իսրայելն ամրապնդել է պաղեստինցիների նկատմամբ խտրականության համակարգ՝ հերքելով նրանց հիմնարար իրավունքները… Տվյալ գործարքը նշանակում է կոշտ, հակաօրինական քաղաքականության հաստատում»,- ասել է կազմակերպության՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆիլիպ Լյութերը:

Կազմակերպությունը միջազգային հասարակությանը կոչ է արել մերժել ԱՄՆ նախագահի նախաձեռնությունները:

Հունվարի 28-ին Թրամփը հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով այսպես կոչված «դարի գործարքի» առանցքային դրույթների մասին: Դրույթների թվում են Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը պաղեստինական տարածքներում արդեն հայտնված հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաեւ զինված պայքարից արաբական պետության հրաժարումը: Բացի այդ, Վաշինգտոնում առաջարկել են «անբաժանելի» Երուսաղեմը դարձնել Իսրայելի մայրաքաղաք, իսկ «Արեւելյան Երուսաղեմը»՝ Պաղեստինի մայրաքաղաք:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավանություն է տվել Թրամփի առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել անհապաղ սկսել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ «ՀԱՄԱՍ» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի առաքելությունն Իրաքում կմնա միայն այդ երկրի իշխանությունների համաձայնությամբ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն այդ երկրի կառավարության հետ բանակցություններ է վարում իր առաքելության ապագայի շուրջ…
ԱՄՆ-ն Թուրքիային եւ Ռուսաստանին դժգոհություն է հայտնել Իդլիբում տիրող իրավիճակի կապակցությամբ
«Մենք ռուսներին ասել ենք, որ դա մեզ դուր չի գալիս, մենք թուրքերին ասել ենք, որ մեզ դա դուր չի գալիս:
Բեյրութում ավելի քան 170 մարդ է տուժել ոստիկանների եւ ցուցարարների բախումների ժամանակ
Նրանցից 24-ին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացյալին օգնություն է ցուցաբերվել տեղում…
ԱՄՆ-ն հերքել է Իրաքից զորքերը դուրս բերելու մասին տեղեկությունը
Տեղեկությունը, որ ԱՄՆ-ն սկսել է Իրաքի տարածքում գտնվող 15 ռազմաբազաներից իր զորքերը դուրս բերել, իրականությանը չի համապատասխանում…
Բեյրութի կենտրոնում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ
Ցուցարարների խումբը փորձ է ներխուժել Պլյաս Էթուալի վրա գտնվող Խորհրդարանի շենք...
ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել իր զորքերն Իրաքից
ԱՄՆ ուժերը սկսել են դուրս բերել իրենց զորքեր Իրաքի տարածքում գտնվող 15 ռազմաբազաներից...
Ֆոտոռեպորտաժներ