News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունվարի 21-ին Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) և B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած այդ եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 5 տարի, եկամտաբերությունը՝ 6.5%: Եվրոպարտատոմսերը ցուցակված են Իռլանդիայի ֆոնդային բորսայում (Irish Stock Exchange), իսկ քլիրինգն իրականացվում է DTC, Euroclear և Clearstream-ի համակարգերում: Որպես թողարկման կազմակերպիչ հանդես են եկել Սիթիբանկը (Citigroup Global Markets Limited (Citigroup)) և Ռենեսանս կապիտալ (Renaissance Securities) ներդրումային ընկերությունը:

Արդշինբանկի իրականացրած գործարքն աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ այժմ չի եղել որևէ մասնավոր կառույց, որն այդ ծավալի միջոցներ ներգրավի ու մի գործարքով նման ծավալի օտարերկրյա ներդրումային հոսք ապահովի երկիր: Պարտատոմսերի թողարկման ժամանակ պահանջարկը մոտեցել է 500 մլն դոլարի սահմանին: Միջազգային կապիտալի շուկաներում ներկայումս Հայաստանը ներկայացնող միակ մասնավոր կառույցի թողարկած պարտատոմսերի ներդրողների քանակը 70-ից ավել է: Ներդրողների 45%-ը Շվեյցարիայից է, 30%-ը՝ ԱՄՆ-ից, մնացածը՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, այլ երկրներից: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ բանկի թափանցիկության աստիճանը, ռիսկերի մակարդակն ու բիզնես վարելու ռազմավարությունն ընդունելի են միջազգային ներդրողների համար ու համապատասխանում են միջազգայնորեն ընդունելի բոլոր ստանդարտներին:

Նոր՝ 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս մատչելի պայմաններով երկարաժամկետ ներդրումային միջոցներ առաջարկել ոչ միայն Հայաստանի տնտեսության առանցքային ընկերություններ հանդիսացող հաճախորդներին, այլև բնակչությանը՝ հատկապես հիփոթեքային վարկավորման նպատակով:

Մեկնաբանելով իրադարձությունը` Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը նշում է. «Սա Արդշինբանկի եվրոպարտատոմսերի երրորդ թողարկումն է, և այն դարձել է ամենամեծը ոչ միայն թողարկման տեսանկյունից, այլև Հայաստանի ժամանակակից պատմության մեջ:  Ոգևորիչ է, որ մեզ վստահում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային շուկաներում: Մենք հպարտ ենք, որ ներկայացնում ենք մեր երկիրը միջազգային շուկաներում՝ հանդիսանալով երկրի ազգային բրենդ: Սա ասելով՝ հասկանում ենք նաև մեր պատասխանատվությունը՝ լինել հաճախորդների կողքին՝ աջակցելով նրանց բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև մշտապես լինել երկրում իրականացվող խոշոր և մասշտաբային բիզնես ծրագրերի ֆինանսավորող»:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: Առաջին թողարկումն իրականացվել է 2014-ին 75 միլիոն ԱՄՆ դոլարի ծավալով: Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015 թվականի հունիսին՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, մասնաճյուղային լայն ցանցով ու ժամանակակից մոբայլ բանկինգի հնարավորություններով: Բանկն ունի միջազգային հեղինակավոր Moody’s և Fitch վարկանիշային գործակալությունների կողմից տրված վարկանիշ, որը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Տարբեր ժամանակներում, տարբեր հեղինակավոր ամսագրեր ու վերլուծական կառույցներ ճանաչել են Արդշինբանկը՝ որպես Հայաստանի լավագույն բանկ, տարվա բանկ և ամենահուսալի բանկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ