News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Փորձնական ծրագիր իրականացնելու եւ գնման գործընթաց կազմակերպելու մասին ՀՀ կառավարության 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ ներդրված ԶՈՒ պարենավորումը մասնավոր գործընկերոջ պատվիրակելու ծրագրի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել N զորամասի անձնակազմի կարիքների համար կազմակերպել սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց, ընդ որում՝ գործընթացը պետք է կազմակերպվի ստացիոնար եւ ոչ ստացիոնար կետերում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաշվի առնելով, որ գործարքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, հետաքրքրված կազմակերպություններին ծառայությունը մատուցելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրվի համապատասխան մարմնի կողմից տրված գաղտնի տեղեկատվության հետ առնչվելու թույլտվության առկայության դեպքում: Ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան ապահովելու 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ պահանջվող նվազագույն պայմանները:

Տվյալ զորամասում սննդի կազմակերպումն իրականացնելու համար կազմակերպություններն իրենց հետաքրքրվածության մասին պետք է տեղեկացնեն մինչեւ 21.02.2020թ.-ն, ք. Երեւան, Բագրեւանդի 5 հասցեով (ՊՆ փոստարկղ)՝ նշելով հետադարձ կապի տվյալները: Հեռախոս՝ (+37410) 29-46-37: Էլ. փոստի հասցե՝ [email protected]:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամեն հինգշաբթի գալու եմ եւ կանգնեմ սեւազգեստ մայրերի կողքը․ Նինա Կարապետյանց
Մեր պահանջն է շարունակում մնալ վարչապետի եւ ուժային կառույցների հետ միաժամանակ հանդիպումը․․․
ՀՀ քննչական կոմիտեի փոխնախագահը Ստեփանակերտում հանդիպել է մահացած լեյտենանտի հարազատներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները...
Ենթադրում եմ՝ վարչապետի ու սեւազգեստ մայրերի հանդիպում կլինի․ Ալեն Սիմոնյան
Միշտ գոյություն ունի մեդալի հակառակ կողմը, միշտ կան հարցեր, որ մի կողմը չի ասում, մյուս կողմը տեղյակ չէ եւ այլն...
Եթե 13 տարի առաջ գործերը նորմալ բացահայտվեին, մենք բանակում այսքան զոհերը չէինք ունենա․ Նինա Կարապետյանց
Վերջին մեր ակցիայից հետո որոշակի տեղաշարժ եղավ, հրատապ կարգով հրավիրվեցին պաշտպանության նախարարը․․․
«Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին
Սեւազգեստ մայրերը Ալեն Սիմոնյանին խնդրեցին միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրենց հետ․․․
Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից. Նախագահը ստորագրել է
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի...
Ամենաշատ