News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իր հանրային ճանաչման համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պետք է շնորհակալ լինի հեղափոխությանն ու վարչապետին իրեն ժամանակին ցուցաբերված վստահության համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հունվարի 29-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով հանրապետության ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հայտարարությունները։

Պատգամավորի խոսքով՝ պետք է պարզել, թե ինչ կարգավիճակով է Վանեցյանը հանդես գալիս այս կամ այն հայտարարությամբ։ «Պետք է հասկանալ՝ նա հանդես է գալիս որպես Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավա՞ր, թե՞ որպես մարդ, որը ապագայի ինչ-որ քաղաքական պլաններ ունի»,- ասել է Կոնջորյանը՝ ավելացնելով, որ Վանեցյանի հայտարարություններում կան որոշակի երանգներ, բայց բացակայում է բուն «քաղաքական ասելիքը»։

Միեւնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարությունները մակերեսային են, իսկ ինքը որեւէ քաղաքական կապիտալ չունի, քանի որ հանրային գործունեությունը սահմանափակվում է Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու փաստով։ Բացի այդ, Կոնջորյանի գնահատմամբ՝ Վանեցյանի հայտարարությունները պայմանավորված են քաղաքական իրականության ընկալման բացակայությամբ եւ ուղղված են ինքնագովազդմանը։

Կառավարող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին հավաստիացրեց, որ  իրենք այլեւս չեն մեկնաբանելու ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարությունները, «քանի որ նա առայժմ որեւէ օրակարգ իր քաղաքական ապագայի մասին չի ներկայացրել»։ «Իսկ երբ արդեն պարզ լինի նրա քաղաքական դիրքորոշումը, այդ ժամանակ մենք կհասկանանք, թե ինչպես արձագանքենք դրան։ Մինչ այդ պահը մենք չենք մեկնաբանի  Արթուր Վանեցյանի հայտարարությունները»,- պարզաբանեց Մակունցը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը կոչ էր արել կառավարող դաշինքին ազգային անվտանգության շահերից ելնելով մտածել նոր վարչապետի թեկնածության մասին։ Դա արվել էր «Հրայր Թովմասյանի գրչի» հետ կապված պատմությունից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ