News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն անհասկանալի է համարում, թե ինչու է իշխանությունը, անվստահություն հայտնելով ողջ դատական համակարգին, անդրադառնում միայն Սահմանադրական դատարանին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հունվարի 29-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հասարակությունը Հայաստանում չի վստահում դատական իշխանությանը, որովհետեւ, երբ նա դիմում է առաջին ատյանի դատարաններ, դրանք կայացնում են վճիռներ, որոնք չեն բավարարում այդ նույն հասարակությանը։ «Շատ դեպքերում հասարակությունն իրավացի է, որովհետեւ մեր դատական համակարգը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, չի կարող ապահովել արդյունավետ արդարադատության իրականացումը։ Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ողջ դատական համակարգը, սկսած առաջին ատյանի դատարանների դատավորներից մինչեւ Բարձրագույն դատական խորհուրդը։ Մենք կարծում ենք, որ այս խնդրի մասին մոռանալը եւ ամբողջ ուշադրությունը մի մարդու վրա կենտրոնացնելը ճիշտ չէ»,- ասել է Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ