News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 153 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 31, անձնական ունեցվածքի գողության՝ 26, խարդախության` 16, ծեծի՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 8-ական, անձի առեւանգման՝ 6, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 5, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու սպառնալիքի՝ 4-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման եւ ապօրինի ծառահատման՝ 3-ական, խուլիգանության ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, զենքի հափշտակության, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, առեւտրային կամ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու ու նույնականացման համարը փոխելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 8-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, դրամանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ մահացել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ