News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեկ ակտիվիստներին բերման էին ենթարկել առանց որեւէ հիմնավորման, շոուի շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հունվարի 29-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության» պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ոստիկանության բաժանմունք «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին եւ Արթուր Դանիելյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելը։

Սիմոնյանը կոչ արեց ՀՀ ոստիկանության աշխատակիցներին գործել օրենքի շրջանակում։ «Ցանկացած գործողություն պետք է համամասնական լինի կասկածանքին, այլապես մտահոգություն կառաջանա։ Եթե մեր բոլորի մոտ խնդիրներ առաջանան, ապա դա նշանակում է, որ ոստիկանությունը պատշաճ ձեւով չի աշխատում եւ պետք է վերանայի իր աշխատաոճը»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները բերման էին ենթարկվել անօրինական զենք եւ զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ