News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տարօրինակ եմ համարում «Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին եւ Արթուր Դանիելյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին երեկ բերման ենթարկելը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 29-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով՝ բոլոր գործողությունները պետք է ձեռնարկվեն իրավական դաշտի շրջանակում, անկախ այն բանից, թե ում հանդեպ են կիրառվում։

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ քաղաքացիների հանդեպ կիրառվող ցանկացած գործողություն պետք է հիմնավորված լինի։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները բերման էին ենթարկվել անօրինական զենք եւ զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ