News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի պատճառով մինչեւ մարտի 29-ը դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը:

«Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Վրաստանի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ժամանակավորապես արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ուղիղ ավիահաղորդակցությունը: Այս մասին արդեն տեղեկացվել են ավիաիշխանություններն ու ՉԺՀ համապատասխան ավիաընկերությունները: Սահմանափակումները կգործեն մինչեւ մարտի 29-ը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Գործակալությունը հավելել է, որ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցումը կարող է վերանայվել՝ կախված վիրուսի տարածման տեմպերից:

Վրաստանի եւ Չինաստանի միջեւ շաբաթական երեք անգամ մշտական ուղիղ չվերթներ են իրականացվում Թբիլիսի-Ուրումչի երթուղով:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ