News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ես խնդիր եմ տեսնում մեր երկրի առաջին դեմքի բառապաշարի հետ կապված։ Եթե նրանք լեգիտիմ քաղաքական ուժ են հանդիսանում, ապա դա դեռ չի նշանակում, թե մեծամտության իրավունք ունեն եւ կարող են իրենց անարխիա թույլ տալ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 29-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մնացել են հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսում եւ չեն կարողանում առաջ շարժվել։ «Քաղաքական երկխոսությունը նորից այդ դաշտ մտցնելու փորձը վկայում է որեւէ հակափաստարկի բացակայության մասին»,- ընդգծեց Գորգիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ