News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում եւ Ադրբեջանում նախընտրական շրջանում ղարաբաղյան հակամարտության հարցում լուրջ փոփոխություններ չեն կանխատեսվում, ինչը բացատրվում է հագեցած ներքաղաքական օրակարգով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 29-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ հակամարտությունն այն փուլում չէ, որպեսզի ակնկալենք էական փոփոխություններ։ «Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Ադրբեջանում դրանց արդյունքները քիչ թե շատ կանխատեսելի են, այնինչ Ղարաբաղում ընտրությունների արդյունքները կանխատեսելն ավելի բարդ է»,- նշեց նա։

Անդրադառնալով  Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ակնկալվող հանդիպմանը՝ Իսկանդարյանը ընդգծեց, որ եթե դրանց արդյունքներով գրանցվի, որ բանակցային գործընթացը շարունակվում է, ապա արդեն կարելի կլինի համարել, որ հանդիպումը կայացել է, քանի որ այս փուլում լուրջ փոփոխություններ չպետք է սպասել։ «Բանակցությունները 1996-1997 թվականներից վարվում են Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ անկախ ան բանից, թե ով եւ ինչ հռետորաբանությամբ ու որ լսարանի համար է հանդես գալիս։ Ցանկացած պարագայում հանդիպման փաստն ինքնին դրական է՝ հաշվի առնելով, որ դա կողմերի միջեւ փոխգործակցության ուղի է ստեղծում, իսկ միջազգային խաղացողների ներգրավումը միջնորդական գործունեությունում ավելի ամուր հիմք է ստեղծում ստատուս-քվոյի պահպանման համար։ Սակայն նրանք չեն կարող հակամարտությունը լուծել առանց կողմերի, դա արդեն կախված է միայն հայերից եւ ադրբեջանցիներից»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ