News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական, Ռոբերտ Քոչարյանի աջակից  Նարեկ Մանթաշյանը եւ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ դատախազություն հաղորդում են ներկայացրել՝ կապված «Մարտի 1-ի» իրադարձությունների հետ։

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Մանթաշյանն ասաց, որ «Մարտի 1-ի» իրադարձություններին տեղի ունեցած բախումները հրահրել են ԱԺ մի խումբ նախկին պատգամավորներ. «Մեր հաղորդումը վերաբերում է Հանրային խորհրդի ներկայիս նախագահ Ստյոպա Սաֆարյանին, որը, ըստ wikileaks-ի հրապարակումների՝ զբաղվել է խառնակչությամբ, ժողովրդի շրջանում հույզեր է հրահրել, ինչը բերել է ամբոխին հատուկ ձեւով հարձակումների՝ ոստիկանության վրա։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյան եւ նրանց հարող որոշ շրջանակներ ժողովրդի մեջ սուտ ու կեղծիք են տարածել, թե կան զոհեր, երբ նույնիսկ վիրավոր չկար»։

Ալեքսանդր Կոչուբաեւն էլ շեշտեց, որ իրենց ներկայացրած հաղորդում այնքան կարեւոր տեղեկատվություն ունի, որ «Մարտի 1-ի» գործի վերանայման անհրաժեշտություն է առաջանալու.

«Ձեռք բերվեցին անհերքելի փաստական հանգամանքներ, որոնք «Մարտի 1-ի» գործի վրա նոր լույս են նետում։ Այսօր մենք հանցագործության մասին հաղորդում ներակայացրինք։ Անձի անմեղության կանխավարկածը հարգելու նկատառմամբ՝ անուններ չեմ հրապարակի։ Երբ մեր մեղադրական եզրակացությունները կհիմնավորվեն առավել համապարփակ տեղեկատվություն կփոխանցեմ։ «Մարտի 1-ի» բախումները եղել են նախապես հրահրված: Բացի wikileaks-ի հրապարակումների ճշմարտացիությունն ապացուցելը, ձեռք ենք բերել նաեւ այլ փաստական հանգամանքներ։ Դրանք փոխանցվել են մասամբ, քանի որ վստահության փոքր խնդիր առաջացավ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ