News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը հրապարակում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝

իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.

հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված վերոնշյալ թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

Նախարարությունը հրապարակել է նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով հայտ ներկայացրած իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների ցանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել