News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեկ մեր նկատմամբ տեղի ունեցածն ուղղակի քաղաքական հրահանգի հետևանք էր։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով իրեն բերման ենթարկելու մասին։

«Դժվար չէ, որ ինչ-որ մեկը մտածի, որ իմ մոտ ապօրինի զենք կարող է լինել, կամ Արթուր Դանիելյանի մոտ, որը նույնսիկ չի ծխում, ապօրինի թմրանյութ լինի։ Բացի այդ մեկը կար, որ անընդհատ նկարում էր պոլին պառկացնելը, նկարում էր, ու գնում էր։ Այս տրագիկոմիեդիան այն մասին էր, որ իշխանությունը ընդունեց մեր ընդդիմադիր լինելու լեգիտիմությունը և իր իշխանությանը սպառնալիք լինելու հանգամանքը»,-նշեց նա։

Սամսոնյանը հայտնեց՝ ոստիկաններն իր հետ լավ են վարվել, բացի այն, որ բերման ենթարկելուց մեքենայի ղեկին նստած ոստիկանը ծխել է և հրաժարվել է հանգցնել ծխախոտը։

Նա նաև նշեց, որ երեկվա տեղի ունեցածից հետո հազարավոր ընկերության առաջարկներ է ստացել, աջակցության նամակներ է ստացել։ «Ինչու եք ոստիկանության փուռը տալիս, ուրեմն Նիկոլ Փաշինյանը չէր, ոստիկանությունն էր։ Ոստիկանությունն այս ամենի զոհն է»,-նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ