News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի կողմից առողջական վնաս հասցրած երեխայի քրեական գործը համարվել է դժբախտ պատահար։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ֆեյսբուքյան լայվով հայտնեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Հերթական ապօրինությունն առնչություն ունի սորոսականների սիրելի Դավիթ Սանասարյանի հետ։ Կհիշեք երեւի, որ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի ամսին վրաերթի էր ենթարկել մի երեխայի, հետո հերքել էր, որ նման բան եղել է։ Հանրային քֆրտոցի եւ փաստերի արդյունքում ընդունեց, որ դա եղել է, գնաց դեպքի վայրից լայվ մտավ ու ասեց՝ կատու է եղել էդ երեխեն, հետո պարզվեց՝ երեխան էր։ Ապացուցված է՝ դատաբժշկի եզրակացությամբ, որ այդ երեխան մարմնական միջին վնասվածք։ Դավիթ Սանասարյանի անունը լսելուց հետո ինչ-որ մոգական ձեւով բժշկական հաստատությունը հրաժարվել է գրանցել այդ դեպքը։ Դավիթ Սանասարյանին մազապուրծ անեն պեչատով անբարոյականի կնիքից եւ դեպքը որակել են դժբախտ պատահար։ Այ տենց դժբախտ պատահար կարող է լինել ձեր երեխաների հետ։ Միակ դժբախտ պատահարը, կարծում եմ, որը տեղի է ունեցել, Դավիթ Սանասարյանի բարոյական կերպարի հետ։ Նա այլեւս Հայաստանի Հանրապետությունում, գոնե բարոյականության մասով, չունի որեւէ հենակետ»,- ասաց Մալյանը։

Մալյանը հայտարարեց, որ այդ երեխայի դեպքը կարող է պատահել բոլորի հետ. «Երեխայի դեպքը կարող էր պատահել ձեզնից յուրաքանչյուրի երեխայի հետ, Դավիթ Սանասարյանը, ըստ երեխայի ասելով՝ ոչ ադեկվատ վիճակում գտնվելով, յուրաքանչյուրի երեխային կարող էր վրաերթի ենթարկեր, հետո պաշտոնական լծակներն օգտագործեր այդ ամենը կոծկելու համար։ Տեղի է ունեցել այնքան անբարոյականություն, որ այդ երեխայի ծնողի նկատմամբ տվել է սուտ հաղորդում, թե իբր ուզեցել են շորթեն իրեն, եւ դա այնքան անհիմն էր, որ կարճվել է գործը։ Կան ստանդարտներ. եթե դու սորոսական ես եւ Սորոսի կողմից ես հովանավորված, ապա քո նկատմամբ օրենքն այլ կերպ է գործում։ Ձեր երեխաներին ցանկացած իշխանավոր կարող է գցել մեքենայի տակ, դա ապացուցվի, վերջում որակվի դժբախտ պատահար»։

Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիեւյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը եւ տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:

Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝  այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան եւ նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։

Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային եւ ընկել գետնին։ Նա նաեւ նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով։

Տպել
Ամենաշատ