News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես հիմա պահեստազորում եմ եւ վերջին շրջանում 3,5 ժամ տեւած այս հանդիպմանը այսքան լարված եւ համատեղ քննարկման հաճելի աշխատանքի տպավորություն չէի ստացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպմանը

«Իհարկե, որոշ տեղեկություններ նաեւ լրացվեցին տարբեր օղակներում, եւ ռազմաքաղաքական, եւ օպերատիվ-մարտավարական, եւ մարտավարական օղակներում, որը հետագայում հիմք պետք է հանդիսանա հանձնաժողովի աշխատանքի համար: Այդ աշխատանքի մեծ մասը պետք է փոխանցվի ՊՆ-ին, եւ հանձնաժողովի փորձագետների ու նախագահի հետ միասին համատեղ աշխատանք։ պետք է տանեն: Չնայած նրան, որ ես համոզված եմ, որ ՊՆ ղեկավարությունը 2016-ից ի վեր իր հետեւողական աշխատանքը կատարել է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք շարունակում է կարծել, որ այդ ժամանակ բանակն իր առջեւ դրված խնդիրները կատարել է, արդյոք փոփոխվել են իր համոզմունքներն այդ առումով, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իմ եզրահանգումները չեն փոխվել. Բանակն իր ռջեւ դրված խնդիրը կատարել է, դեռ ավելին, մեր զինծառայողների հերոսությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՀՀ ՊՆ-ի գործողությունները Արցախի ՊԲ հրամանատարության հետ համագործակցության շրջանակներում կարողացել են հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցնեն»:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ իրենք մի քանի հարթություններում եզրահանգումներ են կատարել. «Ռազմաքաղաքական հարթությունում եզրակացության ենք եկել, որ ՀՀ եւ Արցախի ԶՈՒ ղեկավարությունը ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմականի անցնելու, որովհետեւ այդ ամենը տարիներ շարունակ փորձարկվել ենԼ Երկրորդ, Զինված ուժերի զարգացումը, որ իրականացրել ենք, այդ թվում առաջնագծում դասավորվածությունը, որը կա, ապահովում է ժամանակակից համազորային Ադրբեջանի կողմից նմանատիպ հարձակումների ժամանակ մարտական գործողություններ վարելու՝ ելնելով իրադրությունից:

Օպերատիվ մարտավարական եւ մարտավարական օղակում զինված ուժերի հրամանատարական կազմը, իրենց ենթակաները, նրանց ուսումնանյութական բազան ապահովում է գործողություններ վարել ոչ միայն մարտավարական, այլ նաեւ այլ օղակներում եւ դա երեւացել է զորամասերի հրամանատարական կազմի եւ զինվորների գործողություններում, քաջագործություններով ամրագրված»:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ դա միանգամից չի լինում, այն որ բանակն անձնուրաց կռվել է, դա տասնյակ տարիների ընթացքում պատրաստության ավնդույթների վրա է հիմնված:

«Իհարկե, եղել են նաեւ տարբեր բացթողումներ, թերություններ: Ասացեք տեսնեմ մի աշխատող մարդու, որ սխալներ թույլ չի տալիս: Սխալ ունենալը եւ դրանք վերացնելը մեծ թերություն չէ: Բայց սխալ ունենալը եւ դրանք չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն: Ճակատագրական սխալներ չեն եղել: Մենք հանձնաժողովի հետ բաց, ընկերական, ջերմ մթնոլորտում քննարկումներ կատարեցինք եւ դրա արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունները կանի: Այդ եզրակացությունների զգալի մասը նաեւ գաղտնի են»,-ասաց նա:

Օհանյանը հիշեցրեց, որ բացթողումների համար ժամանակին Արցախի ղեկավարությունը եւ Արցախի ՊԲ հրամատարությունը որոշումներ ընդունել են եւ համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացրել՝ տույժեր, պաշտոններից ազատել:

«Զինված ուժերի ղեկավար կազմը իր պարտականությունները իմացել է եւ այն իրականացրել է: Զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման շրջանակներում որեւէ խնդիր չի ունեցել: Եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողություններից դժվարություններից, առանձնահատկություններից, դաժանություններից: Որպեսզի մենք գնահատական տանք, եթե մեզնից յուրաքանչյուրը մարշալ էլ լինի, մենք գնահատական կարող ենք տալ այն զինվորի, սերժանտի, լեյտենանտի տեսանկյունից, որը առաջին գծում մարտական գործողություններ է վարել՝ գտնվելով հակառակորդի հոգեբանական եւ կրակային ճնշման տակ»,-ասաց Օհանյանը:

Նա, ըստ էության, հստակ չպատասխանեց հարցին, թե որոնք են եղել թերացումները, որոնց մասին խոսում է. «Եկեք սահմանափակվենք նրանով, որ ես այսօր ներկայացել եմ, իմ ունեցած տեղեկությունները տվել եմ հանձնաժողովին: Թույլ տանք հանձնաժողովն աշխատի: Մենք հասկանում ենք, թե ինչ տեղեկությունների, ինչ կառույցի գործողությունների մասին է խոսքը: Ռազմական այդ կառույցն իր գործունեությունը ծավալում է գաղտնիության սկզբունքի շրջանակներում: Ինձ համար անհասկանալի է, որ մենք ուզում ենք գաղտնիություն բացել: Դրա համար՝ եկեք դրանով սահմանափակվենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ