News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայր՝ Զավեն Գրիգորյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբոր՝ Զավեն Գրիգորյանի փաստաբան Լեւոն Սահակյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հրապարակելու եմ նախաքննական գաղտնիք

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի եղբոր՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորման ժամկետը դատավոր Արտակ Թադեւոսյանի կողմից երկարացվեց եւս 2 ամսով (տվյալ դատավորի կողմից այլ բան չէինք էլ սպասում): Դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ գործով հստակ ապացուցված է, որ Զավենը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ երբեք չի առնչվել: Իրավապահների՝ 90 ականները հիշեցնող նման վարքագծի իրական պատճառը կարելի է գուշակել Արա Մխիթարյանի հոր կողմից վերջերս news.am լրատվականին ուղարկված նամակի բովանդակությունից: Այնտեղ անկեղծորեն նշված է, որ պարոն Փաշինյանն իրեն այս գործով ԽՈՍՏՈՒՄ է տվել: Ինչ բովանդակության խոստում է իրականում եղել, ես չգիտեմ, բայց թե ՀՀ քննչական կոմիտեն, թե դատախազությունը, ըստ երեւույթին, դեֆորմացված կարգով են ըմբռնել այդ խոստումը (ցավ պատճառել Հարություն Գրիգորյանի ընտանիքի բոլոր անդամներին) եւ սույն գործով իրենց առաքելությունը սկսել են տեսնել միայն տուժող կողմին սիրաշահելու ու սպասարկելու մեջ: Ցանկացած այլ գործով, ապացույցների նման պայմաններում Զավեն Գրիգորյանն արդեն ազատության մեջ կլիներ, իսկ սուտ մատնություն կատարողները՝ ձերբակալված: Մինչդեռ սույն գործով նույնիսկ սեփական ՄՈՐ հետ Զավենի տեսակցությունն է սահմանափակված (տուժող կողմը դեռ բողոքում է իրավապահների կողմնապահությունից):

Ծափերն օրենքից վեր դասող իրավապահների նման վարքագծի հարցում, իհարկե, մեղավոր էր նաեւ հանրությունը, ով մակերեսային տպավորության ազդեցության տակ, չտիրապետելով դեպքի դետալներին, չճանաչելով մարդկանց ու տվյալ իրականությունը, սկսեց էկրանից այն կողմ հայհոյել ու քարկոծել «սպայի վրա ձեռք բարձրացնողներին»: Ցանկացած թեթեւ հրապարակում հալած յուղի տեղ ընդունվում էր հանրության կողմից որպես ճշմարտություն: Հանրությունը սիրում է ունենալ բացասական հերոսներ եւ «հրել ընկնողներին»:

Իսկ հանրության սխալ կարծիքի ձեւավորման հարցում մեղավոր են եղել նաեւ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին «չսիրող» լրատվամիջոցները, որոնք այնքան էին տարվել այդ անձնավորության դեպքի վայրում զուտ գտնվել կամ չգտնվելու իրավաբանորեն զրո արժեք ունեցող հանգամանքը շահարկելու ու վերջինիս քաղաքական վնաս պատճառելու մոլուցքով (ի դեպ Տրդատ Սարգսյանի իրավաբանական, առավել եւս քաղաքական ճակատագիրն ինձ երբեք չի հետաքրքրել), որ չէին նկատել, թե ինչպես են խաղում քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեցող, առանձնապես ճանաչում չվայելող, համեմատաբար անպաշտպան ու հասարակ մի տղայի ազատության, ճակատագրի ու բարի համբավի հետ:

Մի կողմ դրեք քաղաքականությունը, խոսքը մարդու իրավունքերի մասին է:

Փառք Աստծո, այսօր արդեն հանրային ըմբռման պատկերը դրական տեղաշարժ ունի:

Ինչ վերաբերում է Արա Մխիթարյանի հարազատների մի մասին, ապա մենք օր օրի համոզվում ենք, որ նրանց համար ոչ թե կարեւոր է սույն գործով ճշմարտությունը բացահայտելը, այլ՝ Հարություն Գրիգորյանի ընտանիքի անդամներին հնարավորինս ցավ պատճառելը: Նրանք շարունակում են հավատալ տուժողի՝ արդեն բազմաթիվ ստերի հարցում մերկացած «ընկերոջը»: Կամ էլ նրանց համար, կարեւոր չէ, թե Հարութի եղբայրը մեղավոր է, թե ոչ: Չեմ մեղադրում իրենց: Նրանց վիճակը, իրոք, շատ դժվար է պատկերացնել: Մեղադրում եմ իրավապահներին:

Զավենը մինչ օրս իմ ճանաչած ամենաբարի ու ազնիվ մարդկանցից մեկն է: Այդ տղան, ով դեպքի վայր ժամանելով, միայն փորձել է օգնել տուժողին արագ հիվանդանոց տեղափոխման հարցում, խորապես ցավում է սպայի առողջական վիճակի համար, իսկ իր 4 ամիս անազատության մեջ գտնվելու հանգամանքին փորձում է հումորով վերաբերվել: Համբերատար են նաեւ նրա ընտանիքի գերպարկեշտ ու զուսպ անդամները: Նրանք անչափ հավատում են, այսպես կոչված, Նոր Հայաստանի արդարադատությանը:

Սակայն սա արդեն ծիծաղելի չի կարող համարվել Զավենի փաստաբանի համար:

Ու եթե իրավապահները պետք է շարժվեն միայն հանրային թելադրանքով, ապա ես, սպառված համարելով նրանց սույն գործով որեւէ բան ապացուցելու անհրաժեշտությունն ու իմաստը, կփորձեմ պաշտպանյալիս օգնել արդեն հանրությանը ապացույցներ ներկայացնելով:

Եւ այսպես.

Ժամկետ դնելու մասով կրկնօրինակելով վերջին օրերին լայն արձագանք ստացած հանրահայտ հնարքը՝ պաշտոնապես հայտարարում եմ՝

1. Մոտ օրերս ՀՀ փաստաբանների պալատ նախապես դիմում եմ ներկայացնելու ԻՄ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին՝ կապված 2-րդ կետով կատարվելիք գործողություններիս հետ

2. Տալիս եմ 30 օր ժամանակ ՀՀ իրավապահ համակարգին. կա՛մ լրջանալ ու սկսել հերթով վերացնել Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները, կա՛մ ավարտել նախաքննությունը ու գործն ուղարկել դատարան: Հակառակ պարագայում, գործելով ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, սկսելու եմ սույն գործով հրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Առաջին հերթին հնարավոր է ստիպված հրապարակեմ Արա Մխիթարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը երբեք չենք ցանկացել հրապարակայնորեն շահարկել: Կարծում եմ, որ դա նույնպես բավականաչափ կփոխի հանրային վերաբերմունքը սույն գործի նկատմամբ:

Առողջություն Արա Մխիթարյանին!

Ազատություն Զավենին !»:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարի Թաղ թաղամասում փլուզվել է տան արտաքին պատը եւ փակել մուտքը. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 20-ին, ժամը 14:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով․Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք...
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․․․
Աստղաձոր գյուղի անտառում ապօրինի հատել է 17 հատ սոճի. Նրան մեքենայով բերման են ենթարկել
Ապօրինի ծառահատում «Սեւան» ազգային պարկում․ հանցագործությունը բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ...
Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ
Փրկարարները սահմանազատել են տարածքը․․․
Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ
Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։ Գնդացիրը պատկանել է տարիներ առաջ մահացած աներորդուն...