News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահությունը կորցնելու համար պաշտոնից ազատել է Չուվաշիայի ղեկավար Միխայիլ Իգնատեւին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նախագահը նշանակել է Օլեգ Նիկոլաեւին։ Նա կզբաղեցնի այդ պաշտոնը մինչեւ Չուվաշիայի նոր ղեկավարի ընտրվելը։

Պետդումայի կայքի տվյալների համաձայն, Օլեգ Նիկոլաեւը խորհրդարանի ստորին պալատի այժմյան կազմում ընտրվել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ցուցակով։

Նախօրեին «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը էթիկայի նորմերը խախտելու համար հեռացրել էր Իգնատեւին իր շարքերից։ Դրա համար պատճառ էր հանդիսացել սոցցանցերում օրերս հայտնված տեսանյութը, որում Չուվաշիայի ղեկավարը ԱԻՆ աշխատակցին ստիպում է թռչել նոր ծառայողական ավտոմեքենայի բարձր պահած բանալիների վրայով։

Հանրապետական ԱԻՆ-ում այդ դրվագը «բարեկամական կատակ» են անվանել, սակայն նախարարության ղեկավար Եվգենի Զինիչեւը Իգնատեւի վարքագիծն անթույլատրելի է համարել։

Իգնատեւն ինքը հայտարարել է, որ հարգալից է վերաբերվում ԱԻՆ աշխատակիցներին, իսկ բանալիների հետ կապված աղմուկն անվանել է «մրցակիցների սադրանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ