News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պուտինը պահանջել է նվազագույնի հասցնել մարդկային կորուստները կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի տարածման դեպքում, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Մենք լավ գիտենք, աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում մեր երկրում ամեն տարի մարդիկ են մահանում թոքաբորբից եւ գրիպից, այդ պատճառով մեր ընդհանուր խնդիրն է նվազագույնի հասցնել կորուստները: Չինաստանում տարածված կորոնավիրուսը նոր երեւույթ է, եւ մենք պետք է հասկանանք, թե որքանով ենք պատրաստ այդ մարտահրավերին: Ես ելնում եմ նրանից, որ մեր կառավարությունը, առողջապահության նախարարությունը, Ռոսպոտրեբնադզորն անում են ամեն ինչ, որպեսզի բոլորս պատրաստ լինենք»,- ասել է նա:

Խոսելով համաճարակի մասին՝ Պուտինը նշել է, որ արդեն մահվան դեպքեր են գրանցվել: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի կառավարությունը կանխարգելիչ միջոցառումներ է մշակել Ռուսաստանում այդ վիրուսի տարածումը կանխելու համար:

ՌԴ նախագահը առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին եւ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովային խնդրել է զեկուցել Ռուսաստանում այդ վիրուսի դեմ պայքարի հետ կապված իրավիճակի մասին:

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ հունվարի 29-ին գրանցվել է հիվանդության վարակման 5999 դեպք, մահացել է 132 մարդ: Հաստատվել է վարակման 63 դեպք 15 երկրներում՝ Ավստրալիա, Վիետնամ, Գերմանիա, Կանադա, Կորեա, Կամբոջա, Մալայզիա, Նեպալ, Թաիլանդ, Թայվան, Սինգապուր, ԱՄՆ, Ֆրանսիա, Շրի Լանկա, Ճապոնիա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ