News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում:

Նա մինչ այս պաշտոնին նշանակվելը զբաղեցնում էր Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, որից իր սեփական դիմումի համաձայն վերջերս ազատվել էր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ