News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուոլլ-սթրիթ JPMorgan եւ Morgan Stanley ներդրումային բանկերը հայտնվել են Հոնկոնգի ֆոնդային բորսայի «ամոթի ցուցակում» չինական Akeso Inc. բիոտեխնոլոգիական ընկերության 300 մլն դոլարի չափով հանրային առաջարկը (IPO) մերժելու պատճառով եւ կարգավորող պահանջներին չհամապատասխանելու փաստարկով, հաղորդում է Reuters-ը:

Համաձայն բորսայի կայքի տեղեկության՝ առաջնային հանրային առաջարկը, որի հովանավորներն են եղել վերոնշյալ բանկերը, մերժվել է, IPO պրոցեսը հետաձգվել է: Բանկերը հայտնվել են «ամոթի ցուցակում»: Համաձայն բորսայի կայքի տեղեկության՝ վերջին 6 տարում մերժվել է ընդամենը 11 IPO ներկայացված հազարից:

Այդ հարցի լուծման համար վարձվել է իրավաբանակ թիմ նյույորքյան Davis Polk & Wardwell ընկերությունից:

Այժմ հովանավոր բանկերը պետք է փորձաքննություն անցկացնեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ