News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կազմավորվեց «Մայիլյան - Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

«Ս.թ. հունվարի 29-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կայացավ արցախյան երեք քաղաքական ուժերի՝ Արցախի Ռամկավար Ազատական, «Ինքնություն և միասնություն» և «Վաղվա Արցախ» կուսակցությունների ղեկավար մարմինների համատեղ նիստը, որտեղ քննարկվեց նախընտրական դաշինքի կազմավորման հարցը։

Հիշեցնենք, որ «Ինքնություն և միասնություն» կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունեցել հունվարի 23-ին, «Վաղվա Արցախ» կուսակցությանը՝ հունվարի 25-ին և Ռամկավար Ազատական կուսակցությանը՝ հունվարի 26-ին։ Արտահերթ համագումարներում հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին նշյալ քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափը: Համագումարներում հաստատվել են կուսակցությունների ղեկավար մարմինների որոշումները երեք կուսակցություններից կազմված նախընտրական դաշինք կազմավորելու և նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու մասին։

Երեք քաղաքական ուժերի ղեկավար մարմինների համատեղ նիստը, վերահաստատելով կուսակցական համագումարների դիրքորոշումները, ձևավորեց «Մայիլյան - Նոր Արցախ» նախընտրական դաշինք, որը նախագահական ընտրություններում սատարելու է Մասիս Մայիլյանին։ Վերջինս նաև գլխավորելու է դաշինքի համամասնական ցուցակը խորհրդարանական ընտրություներում։

Համատեղ նիստում ելույթ ունեցան երեք կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանք կարևորեցին առաջիկա համապետական ընտրությունների դերն ու նշանակությունը երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար նոր որակի իշխանության ձևավորման,

հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար բացառապես պետական շահով առաջնորդվելու, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբման անհրաժեշտությունը։

Համատեղ նիստի մասնակիցներին ողջույն խոսքով դիմեց Մասիս Մայիլյանը։ Խորին երախտագիտություն հայտնելով բարձր վստահության համար՝ նա, մասնավորապես, նշեց. «Մեր այս դաշինքը հզոր խթան կհանդիսանա Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական գործունեության համար։ Վայրկյան անգամ չեմ կասկածում՝ բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով ապահովելու ենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կերտելու ենք մեր Նոր Արցախը»։

Մ.Մայիլյանն ակնկալում է, որ դաշինքի առանցքի շուրջ սերտ համագործակցություն կլինի արցախյան հանրության ամենատարբեր շերտերի և հանրության վստահությունն ու հարգանքը վայելող անհատների ու հանրային դեմքերի հետ»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ