News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ Լեհաստանի մոնիթորինգի պրոցեդուրայի վերսկսման որոշում է կայացրել, որն իրականացվում է միայն Եվրոպայի խորհրդի անդամության պայմանները պարբերաբար խախտող երկրների հանդեպ, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։

Որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը՝ Լեհաստանում դատական բարեփոխմանը նվիրված բանաձեւի շրջանակներում։

Բանաձեւը լի է լեհական իշխանությունների հանդեպ ծայրահեղ կոշտ քննադատությամբ։ Արդարադատության համակարգում փոփոխությունները, որոնք անցկացվում են իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության նախաձեռնությամբ, ԵԽԽՎ-ն ճանաչել է «եվրոպական նորմերին եւ ստանդարտներին հակասող»։ Լեհական իշխանություններին մեղադրել են դատավորների վրա ճնշումներ գործադրելու եւ քննադատության հակվածներին հետապնդելու մեջ, որը դատական իշխանությունը կառավարությանը ենթարկելու փորձ է։

Սրա հիման վրա վեհաժողովը որոշել է վերսկսել Լեհաստանի հանդեպ մոնիթորինգային պրոցեդուրան։ Այսպիսով, Լեհաստանը դարձել է ԵՄ առաջին անդամ-պետությունը, որը գտնվում է ԵԽԽՎ մոնիթորինգի ներքո։ Լեհաստանի հանդեպ այս պատժամիջոցի կիրառման մասին փոփոխությունը հաստատվել է հսկայական մեծամասնությամբ՝ 140 պատգամավորներ քվեարկել են «կողմ», 37-ը՝ «դեմ»։

Այժմ մոնիթորինգի տակ է 10 պետություն՝ Ադրբեջանը, Ալբանիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ