News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի կատարել խոստումը՝ սիրիացի աշխարհազորայիններով լի թուրքական նավեր ուղարկելով Լիբիա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse-ին:

«Վերջին օրերին մենք թուրքական նավեր ենք տեսել, որոնք ժամանել են լիբիական հողեր: Եվ դա հակասում է Բեռլինում լիբիական հակամարտության կարգավորման հարցով տված Էրդողանի խոստմանը»,- ասել է նա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո:

Հունվարի 20-ին Բեռլինում համաժողովից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միայն զինվորական խորհրդականների եւ հրահանգիչների է ուղարկել Լիբիա: Հունվարի 21-ին Afrigatenews պորտալը տեղեկացրել է, որ Թուրքիան մոտ 4,4 հազար սիրիացի աշխարհազորայինների է ուղարկել Լիբիա, նրանցից 2,6 հազարը հասել են Տրիպոլի, եւս 1,8 հազարը գտնվում են թուրքական ճամբարներում, որտեղ մարտական պատրաստվածություն են անցնում:

Թուրքիայի եւ Ֆայիզ Սարաջի լիբիական ազգային համաձայնության կառավարության միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել Ստամբուլում նոյեմբերի 28-ին: Այն նախատեսում է զինծառայողների վերապատրաստում, երկու երկրների ռազմական հարաբերությունների ամրապնդում: Էրդողանը հունվարի 5-ին հայտարարել է Լիբիա թուրք զինծառայողների ուղարկելու մասին՝ նշելով, որ նրանց խնդիրն է «համակարգող գործողությունների իրականացումը, ինչպես նաեւ լեգիտիմ կառավարության անվտանգության պաշտպանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ