News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը չորեքշաբթի օրը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրա մեջ ներառելով Ղրիմի պաշտոնյաներին եւ թերակղզի երկաթուղային ուղեւորատար փոխադրումներ իրականացնող օպերատոր «Գրանդ սերվիս էքսպրես» ընկերությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սահմանափակումներ են մտցվել Սեւաստոպոլի նահանգապետի ժ/պ Միխայիլ Ռազվոժաեւի, Ղրիմի վարչապետ Յուրի Գոցանյուկի, Սեւաստոպոլի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Նեմցեւի, Սեւաստոպոլից Դաշնային խորհրդի անդամ Եկատերինա Ալբատաեւայի, Սեւաստոպոլի ԿԸՀ ղեկավար Սերգեյ Դանիլենկոյի, նրա տեղակալ Լիդիա Բասովայի, ԿԸՀ քարտուղար Եկատերինա Պիրկովայի, ինչպես նաեւ «Գրանդ սերվիս էքսպրես» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Գանովայի հանդեպ։

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ ընկերության հանդեպ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ