News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Ալի Աքբար Սալեհին եւ Ահմեդ Դավութօղլուն  Իրանի Ուրմիա քաղաքում ապրիլի 15-ին ունեցած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ընդունել, հաղորդում է իրանական  IRNA գործակալությունը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել տնտեսական հարցերով եռակողմ հանձնաժողով, նվազեցնել մաքստուրքերը, դյուրացնել սահմանի հատման գործընթացը, ինչպես նաեւ ստեղծել համատեղ ընկերություններ:

Բացի այդ, ըստ հռչակագրի, երեք երկրների միջեւ կստեղծվեն պատմական դեմքերի հոբելյանները համատեղ նշելու եւ մշակութային միջոցառումների անցկացման հնարավորություններ:

Երեք երկրները պայմանվորվել են տեղեկատվություն փոխանակել անվտանգության ոլորտում` ահաբեկչության, մաքսանենգ զենքի եւ թմրամիջոցների, անօրինական միգրացիայի դեմ պայքարի եւ վերահսկողության նպատակով:

Հռչակագրում դրույթ կա նաեւ միջազգային կազմակերպություններում  համագործակցության մասին:

Կողմերը պայմանավորվել են նաեւ սահմանամերձ գոտիներում տուրիզմի, տրանսպորտի եւ հաղոդակցության ոլորտներում հարաբերությունների զարգացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ