News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում 102-րդ ռազմակայանի պոտենցիալի ընդլայնումը եւ հայկական բանակի զինումը նոր սպառազինություններով ուղղված են հանրապետության եւ ամբողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հունվարի 30-ին ասաց ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ծառայում է որպես կազմակերպության կովկասյան ուղղության անվտանգության ամրապնդման կարեւորագույն բաղադրիչ։ «Դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որի համաձայն՝ առանձին անդամ պետության ռազմական ամրապնդումը բխում է ամբողջ կազմակերպության շահերից։ Բացի այդ, կանոնադրական փաստաթղթերում մարտունակության բարձրացման հիմնական աղբյուր, կառույցի գործունեության գերակա ուղղություն է սահմանվել ազգային զինված ուժերի ամրապնդումը»,- նշեց Սիդորովը։

Գեներալն ընդգծեց, որ 2020 թվականին ՀԱՊԿ շրջանակում ամենից շատ զորավարժություններ տեղի կունենան Հայաստանի տարածքում։ «Այս տարի Հայաստանում տեղի կունենան համատեղ զորավարժություններ «Որոնում» հետախուզության ուժերի եւ միջոցների հետ համատեղ, «Փոխգործակցություն – 2020» զորավարժություն Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ եւ «Էշելոն» հատուկ զորավարժությունը անդամ պետությունների նյութատեխնիկական ապահովման ուժերի եւ միջոցների հետ։ Երկու այլ զորավարժություն ՀԱՊԿ շրջանակում տեղի կունենան Ռուսաստանի եւ Ղրղղզստանի տարածքներում»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ