News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առանձին երկրների կողմից երկակի ստանդարտների կիրառումը նախադրյալներ է ստեղծում ռազմական ուժի շեմի նվազեցման համար, դրա օրինակ է իրանա-ամերիկյան հարաբերությունների սրումը: Այս մասին Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է սպառազինությունների մրցավազք սադրել, ինչի դրսեւորում է Վաշինգտոնի կողմից «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի խախտումն ու ցամաքային բազավորման բալիստիկ հրթիռի փորձարկումը, որն արգելված է այդ փաստաթղթով:

«Բացի այդ, ամերիկացիները որեւէ միջոց չեն ձեռնարկում СНВ-3 պայմանագրի գործողության ժամեկտի ավարտի կապակցությամբ ռազմավարական սպառազինությունների վերահսկման հարցով նոր համաձայնագրի մշակման ուղղությամբ: Նման քայլերը խոսում են ռազմավարական հարձակողական սպառազինությունները ամրապնդելու ԱՄՆ մտադրության մասին»,- ասել է նա:

Սիդորովը հավելել է, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մեծացնում են նաեւ Եվրոպայում իրենց հարվածային պոտենցիալը: «Տարիներ շարունակ ՀԱՊԿ անդամ պետությունների անմիջական հարեւանությամբ ամրապնդվում է զորքերի խմբավորում՝ կազմված 12 հազար մարդուց եւ 700 միավոր զինտեխնիկայից, տեղակայված հիմնականում Լեհաստանում եւ Մերձբալթիկայում: Բացի այդ, արդիականացվում են աա ռազմական ենթակառուցվածքները Գերմանիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լեհաստանում եւ Բալթյան երկրներում՝ ուղղված բազմազգ զինվորական կազմավորումների հնարավորությունների ընդլայնմանը»,- ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ