News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալական մրցավազքային Autodromo di Franciacorta մայրուղու մոտ կհայտնվի ութերորդ Porsche Experience Center-ը։ Բազմաֆունկցիոնալ հարթակը մոտ 60 հա տարածք կզբաղեցնի եւ իր մեջ կներառի ասֆալտապատ մրցուղի, արտաճանապարհային տարածք եւ հանգստի գոտի, գրում է Motor-ը։

Porsche-ի նոր «փորձի կենտրոնը» կտեղակայվի Իտալիայի հյուսիսում։ Տեղի գրասենյակը դրա կառուցման մեջ 26 միլիոն դոլար է ներդրել եւ հուսով է, որ այն կավարտվի 2021թ․ սկզբին։ Կենտրոնի առանձանահատկությունը կդառնան ապակեպատ Agora գմբեթը, կախովի կամուրջը, ռեստորանը եւ պատշգամբը, որից կերեւա մրցավազքի մայրուղու համայնապատկերը։  

2519 մետր երկարությամբ Autodromo di Franciacorta մայրուղին կվերանորոգեն։ Ապագայում Porsche Experience Center-ի տարածքում դրիֆտ-ուղի կհայտնվի։

Այսօրվա դրությամբ Porsche-ն արդեն յոթ «փորձի կենտրոն» է բացել։ Դրանք տեղակայված են Լեյպցիգում, Սիլվերսթոունում, Լե Մանեում, Լոս Անջելեսում, Շանհայում եւ Խոկենհայմեում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ