News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աստղագետներին հաջողվել է ստանալ հեռադիտակային հետազոտությունների պատմության մեջ Արեւի մակերեւույթի ամենամանրամասն լուսանկարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հավայան կղզիներում Դենիել Ինոուի անվան վերգետնյա արեւային հեռադիտակը (DKIST) հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս մեր աստղի մակերեւույթի մանրամասները։

Սա հրաշալի ձեռքբերում է՝ հաշվի առնելով Արեւի չափերը, որը 1,4 մլն կիլոմետր տրամագիծ ունի եւ գտնվում է Երկրից 149 մլն կիլոմետր հեռավորությամբ։

Լուսանկարներից յուրաքանչյուրում պատկերված մակերեւույթի խոռոչավոր կառուցվածք ունի ամերիկյան Տեխաս նահանգի տարածքի հետ համեմատելի մակերես։ Այդպիսի կառույցներում տեղի է ունենում լիցքավորված պլազմայի եւ շիկացած գազերի ակտիվ գործընթաց։

Այդպիսի կառույցների վառ կենտրոնները տարածքներ են, որոնցում արեւային նյութը բարձրանում է, առավել մուգ մասերը վկայում են սառեցման գործընթացի եւ արեւային պլազմայի խորը շերտեր իջնելու մասին։

DKIST հեռադիտակը վերջերս է գործի դրվել հավայան Մաուի կղզու վրա 3 կմ բարձրությամբ Հալեկալա հրաբխի գագաթին։

Այն ունի արեւային հեռադիտակների աշխարհում ամենախոշոր ռեֆլեկտորային տեսակի հայելին, որի տրամագիծը 4 մետր է։

Այս հեռադիտակի օգնությամբ աստղագետները հույս ունեն նոր փուլ բացել Արեւի հետազոտություններում։ Գիտնականները պլանավորում ենբ ստանալ Արեւի մակերեւույթի, նրա մթնոլորտային մագնիսական դաշտերի լիարժեք պատկերը, ինչպես նաեւ բացատրել աստղի մակերեւույթին բռնկումները։

Հայտնի է, որ արեւային ակտիվության տատանումները կարող են լրջագույն երեւույթներ առաջացնել երկրային իոնոոլորտում՝ հանգեցնելով ռադիոկապի խափանումների եւ նույնիսկ էլեկտրահաղորդիչների բարձրավոլտ գծերի անջատման։

Դրանք նաեւ վտանգ են ներկայացնում Միջազգային տիեզերական կայանում գտնվող մարդկանց համար, երբ Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների մակարդակը կտրուկ աճում է արեւային զանգվածների արտանետումների հետեւանքով։

Այս նոր արեւային հեռադիտակը հրաշալի լրացում կլինի նոր տիեզերական Solar Orbiter (SolO) ասղադիտարանին, որի մեկնարկը Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից նախատեսված է հաջորդ շաբաթ։

Այս ուղեծրային աստղադիտարանը ունի նույնքան թողունակություն, որքան DKIST հեռադիտակը, եւ պետք է ֆիքսի մոտ 70 կմ տրամագծով օբյեկտները արեւային մթնոլորտում։ Սակայն նրա սարքերը կկարողանան ֆիքսել հաճախականությունների առավել լայն միջակայք, քան հեռադիտակը, եւ ներթափանցել մեծ խորություններ արեւային մթնոլորտում։

Զոնդը կհանվի Արեւի շուրջ բեւեռային ուղեծիր, ինչը հնարավորություն կտա աննախադեպ մանրամասնությամբ դիտարկել մեր աստղի բեւեռային շրջանները։

«Մենք ունենք այս երկու աստղագիտական սարքերի օգտագործմամբ դիտարկումների համատեղ ծրագիր, որը ցնցող արդյունքներ է խոստանում»,- հայտարարել է շվեյցարական Դավոսի ֆիզիկաօդեւրեւութաբանական աստղադիտարանի պրոֆեսոր Լուիզ Խառան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ