News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանական BMW եւ Volkswagen ավտոընկերությունները կորոնավիրուսի պատճառով դադարեցնում են արտադրությունը Չինաստանի իրենց գործարաններում, հայտնում է DW-ն։

BMW-ն մեկ շաբաթով՝ մինչեւ փետրվարի 10-ը, երկարաձգում է չինական Նոր տարվա կապակցությամբ տրվող արձակուրդը Շենյան մեգապոլիսի իր երեք գործարաններում, հայտնել է ավտոկոնցեռնի ներկայացուցիչը Մյունխենում։

Երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 3-ից ձեռնարկություններում աշխատանքը կվերսկսեն միայն գրասենյակային աշխատողները, որոնք տնից կաշխատեն։ Շենյանում է գտնվում BMW-ի խոշորագույն մասնաճյուղը, որտեղ մոտ 10 000 աշխատակիցներ ամեն տարի մինչեւ կես միլիոն ավտոմեքենա եւ շարժիչ են արտադրում։

Միաժամանակ, Volkswagen-ը մինչեւ փետրվարի 10-ը դադարեցրել է Shanghai Automotive Group-ի եւ First Automotive Works-ի հետ համատեղ արտադրությունը։ Աշխատանքի վերսկսումը կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետագա զարգացումից, ասվում է գերմանական ավտոարտադրողի հաղորդագրություններում։

Գերմանական ընկերությունների օրինակին է հետեւել նաեւ շվեդական Volvo-ն։ Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որո այս ընկերությունը եւս ամանորյա ն արձակուրդը երկարաձգել է մինչեւ փետրվարի 9-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ