News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում ընդդիմադիր Հանրային պալատը, որում միավորված են մի շարք քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ, այսօր հանրահավաք է անցկացրել` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, խոսքի եւ հավաքների ազատության ապահովման, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների  անցկացման, ինչպես նաեւ նախորդ հանրահաքների ժամանակ ձերբակալվածներին բաց թողնելու պահանջով:

Հանրային պալատն արդեն հրապարակել է մոտ 60 ձերբակալվածների ցուցակը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայնաը:

Ձերբակալվածների թվում երեք շվեդ լրագրողներ կան, ովքեր կալանավորվել են քաղաքացիական հագուստով անձնաց կողմից: Նրանք Ադրբեջանում են գտնվել տնտեսական զարգացման գործընթացներին ծանոթանալու, ադրբեջանա-եվրոպական հարաբերությունների վերաբերյալ ռեպորտաժներ պատրաստելու նպատակով:

Ոստիկանները նաեւ հնգամյան երեխայի են ձերբակալել: Նա եղել է մոր հետ եւ գոչել է «Ազադլըգ», այսինքն` «Ազատություն»: Կնոջը երեխայի հետ միասին հրել են պարեկապահակային մեքենայի մեջ եւ տարել: Հնարավոր է, որ երեխան պարզապես հնչեցրել է կարգախոսները` նմանակելով ակցիայի մասնակիցներին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ