News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը չի հաղթի հակասեմիթականության դեմ պայքարը, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ չկա տրամաբանական պատասխան հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: «Չեմ կարող ասել, թե Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, եւ դա է պատճառը: Ես չեմ կարող այդպես ասել»,- ասել է նա, սակայն խոստովանել, որ ամենայն հավանականությամբ այդ հարաբերություններն են Իսրայելի լռության կատալիզատորը:

Նախագահը նշել է, որ ողբերգության ճանաչումը բարոյականության հարց է, եւ նա հուսով է, որ մի օր Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը, եւ «մարդկային, բարոյական արժեքները, պատմության կարեւորությունը կգերակշռեն»: Սարգսյանը նշել է, որ հակասեմիթականությունը դեռեւս ողջ է, եւ համեմատելի ողբերգությունների՝ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության առնչությամբ Հայաստանին կարեկցանք հայտնելու Իսրայելի անկարողությունը վնաս կհասցնի Իսրայելին եւ մշտապես աճող հակասեմիթականության դեմ հրեական ազգի ջանքերին:

Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ դա անհարմար կլիներ երկրի համար. միլիոնավոր մարդիկ են զոհվել, մշակույթ է ոչնչացվել, եւ ամենայն հավանականությամբ Թուրքիան վախենում է նյութական եւ բարոյական պահանջներից:  

«Հնարավոր է, որ նրանք վախենում են, քանի որ երկար տարիներ նրանք ճշմարտությունը չեն ասել իրենց երեխաներին եւ թոռներին»,- շարունակել է նա:

ՀՀ նախագահը նշել է, որ այ կամ այն երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի փոխի իր եւ աշխարհով սփռված միլիոնավոր հայերի կյանքը, սակայն չճանաչումը հակառակ արդյունքի կհանգեցնի: Նրա խոսքով՝ ճանաչումը որոշում է՝ արդյոք երկիրն ունակ է հանդուրժող հասարակություն կառուցել:

Սարգսյանը հավելել է, որ այսօր աշխարհում պետք է վախենան ոչ թե վիրուսներից եւ հիվանդություններից, այլ «անմարդկայնության հիվանդությունից»: Այն պահին, երբ Իսրայելը ճանաչի Ցեղասպանությունը, երկիրն իսկապես կկարողանա օրինական դեր ունենալ հակասեմիթականության եւ ծայրահեղականության դեմ պայքարում: «Այդ ժամանակ մենք կարող ենք միավորվել եւ ասել՝ «վերջ, բավական է»: Եթե մենք դա չանենք, եւ բոլորն ինքնուրույն խաղան այդ խաղը, մենք կպարտվենք»,- ասել է նա:

ՀՀ նախագահը նշել է նաեւ, որ մասնակցել է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումի, քանի որ չի կարծում, թե «ցանկացած հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության մասին հիշատակը կապել նրա հետ, թե արդյոք Իսրայելի խորհրդարանը ճանաչում է կամ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»:

«Լինելով Հայաստանի նախագահ՝ ոչ մի դեպքում չէի մտածի այստեղ չգալու մասին»,- հավելել է Արմեն Սարգսյանը:       

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ