Շաբաթ օրը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ գերազանցապես ձյան տեսքով։ Կիրակի ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը եւ փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է ձյուն, իսկ կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է  0-2, վաղը ցերեկը՝ +1+3։  

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,  

Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+4,  

Տավուշում գիշերը -2+3, ցերեկը՝+4+9,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,

Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,  

Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +5+9,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,

Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5 (հովիտներում գիշերը՝ +1+4,  ցերեկը՝ +5+9)։