News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը (այսպես կոչված՝ դարի գործարքը): Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսային զրույցի մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Այլ հրատապ թեմաների թվում անդրադարձ է կատարվել Ուկրաինայի եւ Սիրիայի իրավիճակին, ինչպես նաեւ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի հիմնախնդիրներին: Այս համատեքստում առաջնորդները կարծիքներ են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանի կապակցությամբ»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պուտինը Մերկելի հետ քննարկել է նաեւ հունվարի 19-ին Բեռլինում տեղի ունեցած Լիբիայի հարցով համաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը: «Ռուսաստանի նախագահը նշել է ընդունված որոշումները լիբիական կողմերի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, ինչը կարեւոր է ՄԱԿ ԱԽ-ում դրանց հետագա քննարկման եւ հաստատման համար,- նշված է հաղորդագրության մեջ: - Երկու կողմն էլ ընդգծել է միջազգային հանրության ջանքերի մեծացման նպատակահարմարությունը ռազմական գործողությունների դադարեցման կայուն ռեժիմի ապահովման եւ քաղաքական երկխոսության գործարկման շահերի շրջանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ