News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե իրականացված հարկային պարտավորությունների ցուցանիշներով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարարակվող խոշոր հարկ վճարողների ցանկում Վիվա-ՄՏՍ-ի (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) կողմից զբաղեցրած 14-րդ հորիզոնականի վերաբերյալ հարցադրումների առնչությամբ ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ հաշվետու ժամանակահատվածում (2019թ. հունվար-դեկտեմբեր) իրականացրած հարկային պարտավորություններից (9.88 միլիարդ դրամ) բացի, Վիվա-ՄՏՍ-ի՝ 2019 հունվարի 1-ի դրությամբ առկա 6 միլիարդ դրամի գերավճարը, որը կատարվել է նախորդող ժամանակաշրջանում, մարվել է 2019թ առաջացած հարկային պարտավորությունների հաշվին:

Հետեւաբար, Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019թ. հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված հարկային պարտավորություններ մասով վճարումները փաստացի  կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների վերը նշված ցուցակում կզբաղեցներ ոչ պակաս, քան 7-րդ հորիզոնականը՝ իրականացված հարկային պարտավորությունների ծավալով հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը:

Վիվա-ՄՏՍ-ը նաեւ հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության կողմից պետական բյուջե նախկինում կատարված գերավճարների «մաշեցումն» իրականացվում է 2017թ-ի դեկտեմբերից:

Գործունեության ողջ ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 259 միլիարդ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ