News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինսայդերների տվյալներով՝ Toyota-ն աշխատում է Supra սպորտքարի առավել հզոր տարբերակի ստեղծման ուղղությամբ, որը GRMN ինդեքս եւ 400 ձիաուժ կստանա, գրում է Motor-ը։

Best Car Web-ը, հղում կատարելով Toyota-ում սեփական աղբյուրներին, գրում է, որ ճապոնացիները 2020թ․ ընթացքում կարող են «լիցքավորված» Supra GRMN թողարկել։ Սպորտքարը կստանա շարքային եռալիտր «վեցնյակ»՝ տուրբոփչիչով, որի հզորությունը կբարձրացնեն մինչեւ 400 ձիաուժի։ Ի լրումն հզորության մեծացման, Supra GRMN-ը ածխածնային մանրաթելերից պատրաստված բաղադրիչների օգտագործման շնորհիվ շատ ավելի թեթեւ կլինի «քաղաքացիական» մոդելից։

Բացի այդ, արդիականացված Supra-ն կտարբերվի թափքի ավելի մեծ կոշտությամբ։ Ամենայն հավանականությամբ, սպորտքարը կստանա նաեւ ավելի ագրեսիվ աերոդինամիկ կախոց, իսկ փոխանցման մեխանիկական տուփի, ինչպես հաստատում են Toyota-ի ինսայդերները, սպասել պետք չէ։ Վերջապես, «լիցքավորված» Supra-ն, ամենայն հավանականությամբ, նկատելիորեն ավելի թանկ կլինի «սովորական» մոդելներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ