News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվան մերժել է Չինաստանի Ուհան քաղաքից գերմանական ինքնաթիռի վայրէջքը, որի մեջ կորոնավիրուսի բռնկման պատճառով Գերմանիայի եւ այլ երկրների տարհանվող քաղաքացիներ են եղել։ Այդ մասին հայտնել է ԳԴՀ պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը, հայտնում է DW-ը։

Մոսկվան դա բացատրել է իր օդանավակայաններում «պաշարների անբավարարությամբ», պարզաբանել է Կրամպ-Կարենբաուերը՝ նշելով, որ ԳԴՀ ՊՆ-ն եւ ԱԳՆ-ն մտադիր են առաջիկայում պարզել, թե եղել են արդյոք մերժման համար այլ պատճառներ։

Բունդեսվերի Airbus A310 ինքնաթիռը, Գերմանիայի եւ այլ երկրների ավելի քան 120 քաղաքացիներով, փետրվարի 1-ին Ուհանից թռել է Մայնի Ֆրանկֆուրտ։ Ի սկզբանե այն պլանավորել է Մոսկվայում կանգառ կատարել։ ԳԴՀ ՊՆ ղեկավարի խոսքերով՝ Ռուսաստանը իր տարածքով թռչելու թույլտվություն է տվել եւ խոստացել է թույլ տալ լիցքավորման եւ անձնակազմին փոխարինելու համար վայրէջք կատարել իր օդանավակայաններից մեկում։

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մերժման մասին, ինքնաթիռը ուղեւորվել է Հելսինկի, որտեղ տեղի ժամանակով 13։40 վայրէջք է կատարել։ Վերալցքավորումից հետո դեպի Մայնի Ֆրանկֆուրտ թռիչքը շարունակվել է։ Ժամանելուն պես տարհանվածները ժամանակավորապես կտեղավորվեն Գերմանիայի Գերմերսխայմ քաղաքի ՌՕՈՒ զորանոցներում։ Ուհանից վերադարձը բոլորի համար եղել է կամավոր եւ կազմակերպվել է Գերմանիայի ԱԳՆ նախաձեռնությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ