News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արմավիր-Երեւան մայրուղու վրա բողոքի դուրս եկած մահացած զինծառայողի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր-Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան: Ըստ նախնական տեղեկությունների` մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպման է գալիս նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ