News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները դադարեցրեցին բողոքի ակցիան։ Նրանք վերադառնում են Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ՝ զինծառայողի մարմինը հողին հանձնելու։

Նշենք, որ այսօր առավոտյան նրանք երթով հասել են Երևան՝ Արգավանդի խաչմերուկ և պատրաստվում էին զինծառայողի դագաղը տեղափոխել պաշտպանության նախարարության դիմաց՝ ի նշան բողոքի։ Զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չտվեցին առաջ գնալ։ Հարազատների հետ հանդիպեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այդտեղ էր նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Դավիթ Տոնոյանը ասաց, որ իրենց համար էլ գործի բացահայտումը «թասիբի հարց է» և այժմ երեք զինծառայող է ձերբակալվել այդ գործի շրջանակներում։

NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ