News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տվյալ օրինագծի համաձայն՝ Հայաստանում գրանցված եւ գործող հասարակական կազմակերպությունները ամեն տարի պետք է տեղեկություն տրամադրեն իրենց անդամների քանակի եւ ֆինանսավորման աղբյուրների մասին: Այս մասին փետրվարի 3-ին ԱԺ մարդու իրավունքների եւ հասարակական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: 

Ընդ որում, նա նշեց, որ եթե տեղեկությունը ներկայացվի ուշացումով կամ հստակ չլինի կամ էլ չհամապատասխանի գործունեությանը, ապա տվյալ հասարակական կազմակերպությունը ստիպված կլինի 50 հազար դրամի չափով տուգանք վճարել: ՀԿ-ն նաեւ ստիպված կլինի ներկայացնել անուններ եւ պաշտոններ:  

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մտահոգություն հայտնեց, որ իշխանությունները փաստացի փորձում են վերահսկել հանրապետությունում ՀԿ-ների գործունեությունը՝ այդպիսով ազդելով նրանց ազատ գործունեության վրա:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՊԵԿ-ը պատրաստվում է ուսումնասիրել ՀԿ-ների գործունեությունը ոչ միայն նոր օրենսդրական փոփոխության ընդունման պահից, այլ նաեւ երկրի տարածքում դրանց գործունեության ամբողջ ընթացքում:

Հովհաննիսյանը պատասխանեց, որ օրենքը հակադարձ ուժ չունի:

Օրինագծի հետ կապված մտահոգություն հայտնեցին նաեւ «Իմ քայլի» ներկայացուցիչները:

Այնուամենայնիվ, օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ