News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Նարիտա քաղաքում նախկին տարրական դպրոցը վերածել են հոսթելի, գրում է Daily Mail-ը։ Կուձումի Դայնիի դպրոցը փակվել էր աշակերտների անբավարար քանակի պատճառով։ Այժմ այն գործում է որպես ժամանակավոր կացարան բոլոր ցանկացողների համար։ Այնտեղ կարելի է նաեւ սպորտդահլիճ հաճախել եւ համաժողովներ կազմակերպել։ Նոր հոսթելն անվանել են «Պատրա՛ստ թռիչքի, Նարիտա»։ Այն տեղակայված է Տոկիոյին սպասարկող «Նարիտա» օդանավակայանից 8 կմ հեռավորությամբ։

Նախկին դասասենյակներում տեղադրել են ֆուտոններ՝ ավանդական ճապաոնական բամբակյա ներքնակներ, եւ տատամի։ «Համարները» առանձին են՝ կանանց եւ տաղամարդկանց համար։ Կան նաեւ ընտանեկան սենյակներ, որոնցում կարող է 4 մարդ տեղավորվել։ Հոսթելը հյուրերին տրամադրում է անվճար Wi-Fi, լվացքի մեքենա, սրճարան, բար, հանգստի վայր՝ տանիքին, այգի։ Ինչպես նաեւ, բնակիչները կարող են օգտվել մինչեւ օդանավակայան անվճար տրանսֆերից։ Այսպիսի հոսթելում մի գիշեր մնալը կարժենա 27 դոլար։ Ճապոնիայում կա նաեւ մեկ այլ ոչ թանկարժեք հոսթել, որտեղ մեկ գիշերվա արժեքը 1 դոլար է, սակայն այնտեղ պետք է հատուկ կարգ պահպանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ