News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների մեծ մասը դեմ է Բրյուսելի կողմից առաջարկված միջոցների կրճատմանը, որոնք ուղղված են ավելի քիչ զարգացած երկրների հասարակությունների տնտեսական զարգացման կարիքների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times-ին:

Խոսքը, մասնավորապես, 2021-2027 թվականների համար ԵՄ բյուջեի՝ գրեթե 63 մլրդ դոլարի չափով կրճատման մասին է: 15 պետությունների կազմում խումբը, որոնց թվում՝ Լեհաստանը եւ Հունգարիան, հայտարարել է, որ չի ստոագրի փաստաթուղթը, քանի որ այն նրանց զրկում է տնտեսական զարգացման հնարավորություններից: Ընթացիկ բյուջեին համապատասխան 2014-2020-ին Լեհաստանը ստացել է 23 մլրդ դոլար, Ռումինիան՝ 7 մլրդ դոլար եւ Հունգարիան՝ 6 մլրդ դոլար:

«ԵՄ անդամ պետություններից ոչ մեկը չպետք է տուժի միջոցների անհամաչափ կրճատումից»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:  

27 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ փետրվարի 20-ին կայանալիք հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կփորձի լուծել հակասությունները, որոնք խոչընդոտում են ծրագրի հավանությանը:

Բրյուսելն առաջարկում է 10 տոկոսով կրճատել ծախսերը՝ հաշվի առնելով բրեքզիթից հետո կորուստները: 2021-2027 թվականների համար բյուջեի ֆինանսավորումը պետք է նվազի առնվազն 13 մլդր եվրոյով՝ Մեծ Բրիտանիահ հետ «ապահարզանի» պատճառով: Բյուջեի հարցը դեկտեմբերի 12-13-ին կայացած գագաթաժողովի գլխավոր թեմաներից էր, սակայն ԵՄ ադնամ երկրների առաջնորդները չկարողացան որեւէ որոշում ընդունել: Իսկ անցած տարվա վերջին Եվրախորհրդարանի կուսակցությունների առաջնորդները որոշեցին սառեցնել ԵՄ Խորհրդի հետ 2021-2027 թվականների համար բյուջեի շուրջ բանակցությունները տարաձայնությունների պատճառով:

Առաջիկա 7 տարվա համար բյուջեի ֆինանսավորման ծավալները, Հելսինկիի առաջարկի համաձայն, պետք է կազմի 1,08 տրիլիոն եվրո: Դա կազմում է ԵՄ երկրների գումարային ՀՆԱ-ի 1,07%-ը: Ընդ որում, ԵՄ բյուջեում գլխավոր վճարողներից մեկը՝ Գերմանիան, առաջարկում է հաստատել բյուջեի չափը՝ ՀՆԱ 1%-ի մակարդակով: Նման կարծիքի են նաեւ Դանիան եւ Նիդեռլանդները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ