News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Mercedes-Benz ընկերությունը հայտնել է մինչեւ 2022թ․ նորույթների թողարկման իր ծրագրի մասին։ Այն ներառում է 32 մոդել, որոնց թվում են՝ EQ շարքի բազմաթիվ էլեկտրաքարեր, ձգձգված One նախագիծը, նոր S-Class եւ C-Class-երը, 20 միացվող հիբրիդներ եւ Smart մոդելային շարքի ընդլայնումը, հայտնում է Motor-ը։

One նախագիծը 1000-ուժանոց սուպերմեքենա է՝ Mercedes F1 W07 Hybrid ֆորմուլային մեքենայի հիբրիդային ագրեգատներով։ Այն պետք է վաղուց հայտնվեր, սակայն ժամկետները տեղափոխվել էին 2021թ․։ Բարդությունը հենց ուժային սարքավորման մեջ է՝ մրցավազքային շարժիչը հարմարեցնել ճանապարհային ավտոմեքենային, պարզվել է, հեշտ չէ։ Սակայն, ընկերությունը արդեն ընդունում է նորույթի պատվերները՝ դրա համար անհրաժեշտ է վճարել 500 000 եվրոյի դեպոզիտ։

Առաջիկա երկու տարիներին EQ շարքը կլրացվի նախկինում ներկայացված EQA եւ EQS, ինչպես նաեւ նոր EQB, EQE եւ EQG կոնցեպտների սերիական վերափոխված տարբերակներով։

Այս ուղղության զարգացման համար ընկերությունը մտադիր է 10 մլրդ եվրո ծախսել եւ մինչեւ հաջորդ տասնամյակի կեսը դառնալ էլեկտրամոբիլների ոլորտում առաջին ապրանքանիշը։

Առաջիկա պրեմիերաների շարքում են բենզին-էլեկտրական սարքերով CLA-ն եւ GLA-ն, ինչպես նաեւ նորացված E-Class-ը։ Բոլոր երեք նորույթները Ժնեւի ավտոսրահում կներկայացվեն մարտին։

Մինչեւ 2020թ․ վերջը նաեւ ծրագրվում է վերալիցքավորման գործառույթով հիբրիդային մոդիֆիկացիաներով հագեցնել Mercedes-Benz-ի 20 մոդելներ։ Հիբրիդների այս շարքը կտատանվի ոչ թանկարժեք A250e-ի եւ ներկայացուցչական S560e-ի միջեւ։

Բացի թվարկված նորույթներից, Mercedes-AMG ստորաբաժանումը պատրաստում է չորսդռնանի կուպե՝ հիբրիդային ուժային սարքով, որի հզորությունը 800 ձիաուժ կլինի։ Հայտարարվել է նաեւ GT Black Series սպորտային մոդելի մասին։

Ինչ վերաբերում է Smart-ին, որը վերջին ժամանակներից սկսած՝ հավասարապես պատկանում է Mercedes-Benz-ին եւ Geely-ին, ապա արդեն այս տարի կհայտնվեն լիովին էլեկտրական Fortwo-ն եւ Forfour-ը, իսկ մինչեւ 2022թ․ շուկա դուրս կգա էկոլոգիապես մաքուր քրոսովեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ