News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային եւ նավթային ենթակառուցվածքներում։ Այդ մարդու անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգայաին անվտանգության շահերին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան 26–ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով՝ իրենք ուզում են հանդիպել նախագահի հետ, որպեսզի քննարկեն այդ ենթակառուցվածքներից հրաժարվելու հարցը. «Ո՞նց մեր հարցի պատասխանը ստանանք, արդյոք այդ մարդը պատրա՞ստ է գոնե քննարկել Ադրբեջանից ստացող իր գումարներից հրաժարվի մենք, ինչ որ ձեւ փոխհատուցենք դա»։

«Ադեկվադ» միաբանության անդամներն իրենց հետ նավթի տակառներ են տարել Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց եւ պատրաստվում են այն փոխանցել նախագահ Արմեն Սարգսյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ